27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում  մտադիր է եկող տարվանից զինծառայության կանչել արտասահմանում գտնվող ուկրաինացի տղամարդկանց

Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում մտադիր է եկող տարվանից զինծառայության կանչել արտասահմանում գտնվող ուկրաինացի տղամարդկանց

Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմում նոր զինվորներ է որոնում
և մտադիր է եկող տարվանից զինծառայության կանչել արտասահմանում գտնվող ուկրաինացի տղամարդկանց։
25-60 տարեկան ուկրաինացիները, որոնք ապրում են Գերմանիայում եւ այլ երկրներում, պետք
է ներկայանան Ուկրաինայի զինկոմիսարիատներ․ այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության
նախարար Ռուստեմ Ումերովը Bild, Welt TV եւ Politico պարբերականների հարցազրույցում։

«Մենք առայժմ դեռ քննարկում ենք, թե ինչ տեղի կունենա, եթե
նրանք ինքնակամ չներկայանան»,- նշել է նախարարը։

Ռուստեմ Ումերովն ընդգծել է, որ զորակոչի հարցում կարևոր է արդարությունը։
Զորակոչի ենթարկվողները նախապես պետք է իմանան, թե ինչպես են ուսուցանվելու եւ հանդերձավորվելու,
որտեղ և  երբ են ծառայելու, ինչպես նաև երբ են ազատվելու ծառայությունից, նշել
է նա։

«Չնայած արգելքին՝ ուկրաինացի շատ տղամարդիկ բանակից խուսափելու
համար փախել են արտասահման։ Վերջին շաբաթներին ռուսական զորքերը նկատելիորեն ուժեղացրել
են հարձակումն ամբողջ ճակատով։ Հատկապես ծանր մարտեր են մղվում Դոնեցկի Ավդեեւկա շրջանում»,-
նշել է նախարարը։