20 Նոյ
2024
15° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն մտադիր է շարունակել դրդել աշխարհի երկրներին աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել ՌԴ-ի վրա․ Բլինքեն

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել դրդել աշխարհի երկրներին աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել ՌԴ-ի վրա․ Բլինքեն

Շվեդիան շուտով կմիանա ՆԱՏՕ-ին, ինչը կնպաստի դաշինքի ներուժի ամրապնդմանը.
այս մասին Պետդեպում տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար
Էնթոնի Բլինքենը։

Բլինքենի  խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը 2023 թվականին
ավելի մեծ և հզոր է դարձել։

«Այս տարի ՆԱՏՕ-ին է միացել 31-րդ անդամը՝ Ֆինլանդիան, իսկ շուտով
կմիանա Շվեդիան, ինչը կամրապնդի պաշտպանական դաշինքի հնարավորությունները և կմեծացնի
ներուժը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Միևնույն ժամանակ նա   նշել է, որ Ռուսաստանը թուլացել է ռազմական,
տնտեսական և դիվանագիտական առումով։ Ըստ Բլինքենի՝ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել
դրդել աշխարհի երկրներին աջակցել Ուկրաինային և ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության
վրա։