ABCMEDIA
«Մագնիտսկու» մեխը՝ հայ ռուսական հարաբերությունների կոկորդում

«Մագնիտսկու» մեխը՝ հայ ռուսական հարաբերությունների կոկորդում

Հայ-ռուսական հարաբերությունների ռեքվիեմի հերթական արարն այսօր հարստացավ ևս մեկ փաստով։ Հայաստանը միացել է «Մագնիտսկու» եվրոպական ցուցակին։ Այդ ցուցակով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։ 

Բանն այն է, որ ի սկզբանե՝ 2013 թվականին, այդ ցուցակը կազմվել էր ընդդեմ Ռուսաստանի որոշ պաշտոնյաների։ Կասեցվել էր նրանց մուտքը ԱՄՆ-ը, նաև ֆինանսական գործարքների ու հաշիվների վրա արգելանք էր դրվել։ 2016 թվականին Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ցուցակը համալրվեց ու սկսեց կրել գլոբալ բնույթ։ Որպես սոլիդարություն ԱՄՆ֊ի՝ Եվրախորհրդարանն իր սեփական ցուցակը կազմեց։ Ժամանակի ընթացքում բաց Ռուսաստանից այդ ցուցակում ընդգրկվեցին նաև այլ պետություններ։ Այս տարի Հայաստանն ու Ադրբեջանը ևս միացան այդ ցուցակի օգտին քվեարկողների ու դրա կիրառման ժամկետը մեկ տարով երկարաձգելու ցանկին։ Ցուցակում մտնում են այնպիսի պետություններ, որոնց հետ Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններ։ Խոսքը Ռուսաստանի ու Իրանի մասին է։ Պատժամիջոցների ցանկում են նաև Չինաստանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան։ Մանրամասները՝ տեսանյութում։