ABCMEDIA
Հենրիխ Մխիթարյանը կշարունակի խաղալ Միլանի «Ինտերում»

Հենրիխ Մխիթարյանը կշարունակի խաղալ Միլանի «Ինտերում»

Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ մինչև 2025 թվականը։ X–ի միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ նրա տեղեկության՝ 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո:

Միլանի ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու համար Մխիթարյանը մերժել է Սաուդյան Արաբիայի անանուն ակումբի առաջարկը: