ABCMEDIA
Կես տարում Ուկրաինայի զինուժի մարդկային կորուտները գերազանցել են 125 000-ը․ Շոյգու

Կես տարում Ուկրաինայի զինուժի մարդկային կորուտները գերազանցել են 125 000-ը․ Շոյգու

Ուկրաինայի զինված
ուժերը կես տարում կորցրել են ավելի քան 125 հազար զինծառայող և 16 000 միավոր զենք,
հայտնել է ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն՝ ԶՈՒ հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ։

«Ուկրաինայում տոտալ մոբիլիզացիան, Արևմուտքից զենքի մատակարարումները
և Ուկրաինայի հրամանատարության կողմից ռազմական գործողություններին ռազմավարական ռեզերվների
ներգրավումը չփոխեցին իրավիճակը մարտադաշտում։ Այդ հուսահատ գործողությունները միայն
ավելացրին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներում կորուստների թիվը։ Այսպես
կոչված հակահարձակման 6 ամիսների ընթացքում հակառակորդը կորցրել է 125 000-ից ավելի
մարդ և 16 000 միավոր տարբեր զինատեսակներ»,- ասել է Շոյգուն։