
Եվրոպան ունի «մոտավորապես 6 շաբաթվա» ավիացիոն վառելիքի պաշարներ․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար
Եվրոպան ունի «մոտավորապես 6 շաբաթվա» ավիացիոն վառելիքի պաշարներ․ Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
Պաշտոնյան զգուշացրել է, որ «շուտով» հնարավոր է լինեն չվերթների չեղարկումներ, եթե Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի մատակարարումների արգելափակումը շարունակվի։
Բիրոլը Հորմուզի նեղուցով նավթի, գազի և այլ կենսականորեն կարևոր պաշարների կրճատումների հետևանքներն անվանել է «ամենամեծ էներգետիկ ճգնաժամը, որին երբևէ բախվել ենք»։
«Հետևանքը կլինի բենզինի ավելի բարձր գներ, գազի ավելի բարձր գներ, էլեկտրաէներգիայի բարձր գներ»,- ասել է Բիրոլը։


