17 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Այսօր Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների երկկողմ հանդիպում։

Հանդիպման ընթացքում նշվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության և կայունության ամրապնդումը, առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։

Նշվել է Միջխորհրդարանական միության վեհաժողովի դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում բարձր են գնահատվել գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ջանքերն՝  Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ։

Խոսնակները բարձր են գնահատել 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած հանդիպումից ի վեր միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները և համաձայնել են շարունակել այդ շփումները։ Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026