
Ասպիրինը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը. BBC
Ասպիրինը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը. BBC-ին հայտնել է Նյուքասլի համալսարանի կլինիկական գենետիկայի պրոֆեսոր Ջոն Բըրնը։
4000-ամյա դեղամիջոցը, որն առավել հաճախ օգտագործվում է ցավի նվազեցման համար, կանխում է որոշակի ուռուցքների առաջացումը և տարածումը։
«Նիք Ջեյմսը, ով 45 տարեկանից մեծ բրիտանացի կահույքագործ էր, առաջին անգամ մտահոգվեց իր առողջությամբ, երբ մայրը մահացավ քաղցկեղից, իսկ եղբայրը՝ ընտանիքի մի քանի այլ անդամների հետ միասին, հետագայում՝ աղիների քաղցկեղից։ Նա որոշեց գենետիկական թեստ անցնել, և պարզվեց, որ կրում է Լինչի համախտանիշ առաջացնող արատավոր գեն, որը զգալիորեն մեծացնում է այդ տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը և որոշեց ենթարկվել կլինիկական փորձարկման։
Լինչի համախտանիշով մարդկանց մոտավորապես 80%-ը կյանքի ընթացքում հիվանդանում աղիքային քաղցկեղով ։ Սակայն մինչ այժմ Ջեյմսի հետ կապված ամեն ինչ լավ է։ Նա արդեն 10 տարի է, ինչ մեզ մոտ ասպիրին է ընդունում և քաղցկեղի բջիջներ չեն առաջացել նրա օրգանիզմում», – ասում է Նյուքասլի համալսարանի կլինիկական գենետիկայի պրոֆեսոր Ջոն Բըրնը, որը ղեկավարել է փորձարկումը։


