23 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն ցանկանում է ազդել Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա․ Զախարովա

ԵՄ-ն ցանկանում է ազդել Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կփորձի ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա․ գրում է РИА Новости-ն։

«Անօրինական ֆինանսական հոսքերի մոնիթորինգի և կիբեռհարձակումների, տեղեկատվական մանիպուլյացիաների և երրորդ երկրների կողմից տեղեկատվական միջամտության դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ն կփորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին։

Մենք, լավ ճանաչելով Եվրամիությանը, գիտակցում ենք, որ դա չի կարելի բացառել որևէ պարագայում։ Նրանք կցանկանան և ցանկանում են ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», – նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026