26 Մայ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet

Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet

MediaNews.site-ում «հանրային կարծիք» ներկայացվող գրառումների մի մասի աղբյուրները կասկածելի կամ գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ գրում է CivilNet.am-ը։

«CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում այդ օգտահաշիվների ինքնությունը չի հաստատվում, իսկ օգտագործվող լուսանկարները արհեստականորեն գեներացված են։ Հետաքննությունը պարզել է նաև, որ կայքը 2018-ին գրանցել է Տարոն Չախոյանը, որն այժմ զբաղեցնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը»,- նշել է կայքը։

Հավելենք, որ այս կայքն է առաջինը հրապարակել սրբազանների գործի վերաբերյալ ձայնագրությունները։ Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութերը ևս Medianews-ն է հրապարակել։

Կայքը նաև աչքի է ընկնում արցախցիների նկատմամբ ատելություն սերմանող նյութերով։

Ավելին՝ տեսանյութում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026