29 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ խղճով եք եկել ԱԺ, սուտ փաստերով մեր գործընկերոջը տարել եք կալանքի․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Ի՞նչ խղճով եք եկել ԱԺ, սուտ փաստերով մեր գործընկերոջը տարել եք կալանքի․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Ի՞նչ խղճով եք եկել Ազգային Ժողով։ Անցած տարի Դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին և կալանքի եք տարել մեր գործընկեր Արթուր Սարգսյանին․ այսօր ԱԺ-ում, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Սուտ փաստեր եք հրապարակել, ասել եք՝ ինչ-որ աստղիկներ կան, որ «պակրիշկեքի» տակ պետք է ծակեին, որը քրեական գործ է։ Հիմա դատն է գնում, չկա՛ այդ փաստը։ Խոսում եք գյուլելու մասին։ Պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացվել է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

«Տիկին Վարդապետյան, մանրամասն զեկուցում, հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը, մենակ Դավիթ Մինասյանի կալանավորման ու խոշտանգման, կրկնում եմ, խոշտանգման, որովհետև բացառիկ դեպքերից մեկն է, որ նույնիսկ ծնողների հետ տեսակցության թույլտվություն չկար»,- հավելեց պատգամավորը։

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազն ասաց․ «Հույս ունեմ, պարոն Մանուկյան, Ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր։ Եվ Ձեր բոլոր վիրավորանքները, որ Ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար պարզ է նպատակը։ Դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ Ձեզ, օրինակ՝ ոնց Դուք եք ինձ վիրավորում, ես իջնեմ այդ մակարդակի, սկսեմ վիրավորել Ձեզ, ու դառնա այն, ինչի մեջ երևի Դուք շատ հմուտ եք, բայց ես այդպիսի բան չեմ արել, ու չեմ անի»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026