
Նավթի գինը բարձրացել է՝ հասնելով 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին
Ասիայում նավթի գները բարձրացել են այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնել Իրանի պատերազմում հնարավոր գործողությունների նոր ծրագրերի մասին․ հայտնել է BBC-ին։
Axios-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների ալիքի ծրագիր՝ Թեհրանի հետ բանակցություններում փակուղուց դուրս գալու նպատակով։ BBC-ն կապ է հաստատել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության և Սպիտակ տան հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։
Brent նավթի գինը բարձրացել է գրեթե 7%-ով՝ հասնելով մեկ բարելի համար ավելի քան 126 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից ի վեր։
Նավթի գները այս շաբաթ բարձրացել են, քանի որ խաղաղության բանակցությունները, կարծես, փակուղի են մտել, իսկ Հորմուզի նեղուցի հիմնական ջրային ճանապարհը մնացել է գործնականում փակ։
Axios-ի աղբյուրները նշել են, որ հարվածների առաջարկվող ալիքը, հավանաբար, կներառի ենթակառուցվածքային թիրախներ։
Մեկ այլ ծրագիր կենտրոնացած է Հորմուզի նեղուցի մի մասի գրավման վրա։
ԱՄՆ-ում վաճառվող West Texas Intermediate նավթի գինը նույնպես աճել է 2.3%-ով՝ բարձրանալով մինչև մոտ 109 դոլար մեկ բարելի համար։


