
Մայիսի 9-ին վախ սփռող ԱԹՍ-ները «բզզալու» են Կարմիր հրապարակի օդում․ Զելենսկի
Այս ամառ ՌԴ նախագահ Պուտինը պետք է որոշի, թե ինչ պետք է անի այսուհետ՝ ընդլայնի՞ ռազմական գործողություններն Ուկրաինայում, թե՞ պետք է անցում կատարի դիվանագիտությանը։ Եվ մենք այս հարցում պետք է մղենք նրան դեպի դիվանագիտություն․ այսօր Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանը Մայիսի 9-ին շքերթ է անցկացնելու Մոսկվայում, և սա առաջին անգամն է լինելու, որ նրանք չեն կարողանալու թույլ տալ իրենց ռազմական տեխնիկայի ցուցադրում։ Վախ սփռող ԱԹՍ-ները «բզզալու» են Կարմիր հրապարակի վրա, և սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, և մենք պետք է շարունակենք մեր պատժամիջոցներն ու ճնշումը և մղենք ՌԴ-ին դիվանագիտության»,- նշեց Զելենսկին՝ այդ հարցում շնորհակալություն հայտնելով ԵՄ առաջնորդներին։


