
Իրանը չի մասնակցի Վենետիկի բիենալեին՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին
Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվել է մասնակցել 2026 թվականի Վենետիկի բիենալեին ցուցահանդեսի բացումից ընդամենը մի քանի օր առաջ․ գրում է Euronews-ը։
Ցուցահանդեսի կայքում հրապարակված կարճ հայտարարության մեջ կազմակերպիչները նշում են, որ Իսլամական Հանրապետությունը չի մասնակցի ժամանակակից վիզուալ արվեստի ցուցահանդեսին։ Հրաժարվելու պատճառները, սակայն, չեն նշվում։
Հրապարակման մեջ ասվում է, որ այս լուրն այդքան էլ զարմանալի չէ, քանի որ լարվածությունը Մերձավոր Արևելքում չի թուլանում։
Ցուցադրությունը դեռևս տեղի չունեցած՝ այն արդեն իսկ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում․ նախ անժամանակ մահացավ ցուցահանդեսի կազմակերպիչ Կոյո Կուոն, այնուհետև կազմակերպիչները Ռուսաստանին և Իսրայելին թույլ տվեցին մասնակցել ցուցահանդեսին։ Որոշմանն ի պատասխան՝ ժյուրին անցյալ շաբաթ զանգվածաբար հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի դիտարկի այն երկրների դիմումները, որոնց առաջնորդների նկատմամբ մարդկության դեմ հանցագործությունների համար գործում են միջազգային կալանքի օրդերներ։
Ժյուրիի բացակայության դեպքում, լավագույն ազգային տաղավարի և լավագույն արտիստի համար երկու հիմնական «Ոսկե առյուծ» մրցանակներն այժմ կորոշվեն հանրային քվեարկությամբ, իսկ մրցանակաբաշխության արարողությունը մայիսի փոխարեն տեղի կունենա նոյեմբերին։


