
Նորագյուղ թաղամասը ճանաչվել է հանրային գերակա շահ
Երևանի Նորագյուղ թաղամասը կվերակառուցվի․ տեղեկանում ենք քաղաքապետարանից։
«Կառավարության՝ ապրիլի 23-ի ընդունված 567 որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրության գերակա շահ: Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրագործվեն տարածքում առկա գույքի գնահատման և փոխհատուցում տրամադրելու գործընթացները»,- հայտնել է քաղաքային իշխանությունը:


