05 Մայ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները․ խոսակցության առանցքում եղել է երկաթուղու գործարկումը

Երևանում հանդիպել են Հայաստանի ու Թուրքիայի բանագնացները․ խոսակցության առանցքում եղել է երկաթուղու գործարկումը

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» երրորդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի ներկա առաջընթացի վերաբերյալ և ողջունել են Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի` վերջերս տեղի ունեցած հանդիպումը։ Այդ համատեքստում նրանք ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ հետաքրքրվածությունը` ապահովելու երկաթուղու հնարավորինս արագ գործարկումը։

Ավելին, հատուկ ներկայացուցիչները մատնանշել են պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրության ստորագրումը։

Նրանք ընդգծել են, որ այդ նախաձեռնությունը կակտիվացնի երկկողմ համագործակցությունը, կընդլայնի ինստիտուցիոնալ կապը և նշանակալիորեն կնպաստի տարածարջանային զբոսաշրջությանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026