
19 գերի է մնացել, թողե՛ք աշխատենք, հետ բերենք․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները․ Ալեն Սիմոնյանը՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին։
- Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է։ Հայաստանն ազատ երկիր է։
- Նախկինում մենք եղել ենք ծնկած։ Մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով։ Դեռ ԿԸՀ-ի՝ արդյունքները չհայտարարած՝ Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է «նամեստնիկ»։
- Մենք անկախությո՞ւն ենք ունեցել քաղաքական իմաստով, մենք մինչև 18 թվականը անկախություն չենք ունեցել։
- 2020 թվականից հետո մենք տեսանք, ԼՂ ժողովուրդը տեսավ, թե ինչ տեղի ունեցավ․ դաշնակիցը մեզ առնվազն մենակ թողեց։
- Ընդամենը 19 հոգի է մնացել հաստատված Ադրբեջանի բանտերում։ Թողեք գործ անենք, թողեք այդ մարդկանց հետ բերենք, քաղաքական շահարկումներ մի՛ արեք։
- Երեք նավս կա այս երկրի վրա, երեքը հայ ժողովրդի անեծքն են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը ու մնացածը բոլորը, որ հիմա եկել են, ձև են անում, թե ուզում են իշխանության գալ։
- Եթե հրավեր լինի Ադրբեջան այցելելու, կայցելեմ։ Ակնկալում եմ, որ իմ գործընկերը նույնպես այցելի Երևան։


