
«Ազատություն» նախագիծը ժամանակավորապես կդադարեցվի․ Թրամփի հայտարարությունը
Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատություն» նախագիծը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել՝ նշելով Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ․այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախագահ Թրամփը նշել է, որ շրջափակումը կմնա ուժի մեջ։
«Մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ, չնայած շրջափակումը կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել և ստորագրվել»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ «Ազատություն» նախագիծը ժամանակավորապես կդադարեցվի բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի և այլ երկրների խնդրանքով։


