06 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աշխարհագրությունը շարունակում է որոշիչ գործոն մնալ Հայաստանի անվտանգության հաշվարկներում․ Euractiv

Աշխարհագրությունը շարունակում է որոշիչ գործոն մնալ Հայաստանի անվտանգության հաշվարկներում․ Euractiv

Հայաստանն օգտագործեց եվրոպացի առաջնորդների երկօրյա հավաքն իր մայրաքաղաքում՝ առաջ մղելու իր գլխավոր առաջնահերթությունն՝ անվտանգությունը։ Երկիրն արագացնում է Ռուսաստանից դեպի արևմտյան գործընկերներ հեռանալու գործընթացը․ գրել է Euractiv-ը։

Երևանը ստորագրել է անվտանգության մի շարք հուշագրեր, որոնք ուղղված են եվրոպական և տրանսատլանտյան պաշտպանական գործընկերությունների ընդլայնվող ցանցում ամրագրվելուն և Ռուսաստանից հեռանալուն։

Անվտանգության քաղաքականության այս նոր փուլը սկսվել է հարևան Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակի հասնելուց հետո։

Երկիրը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտոնական անդամ, որը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինք է և ստեղծվել է մի քանի հետխորհրդային պետությունների միջև փոխադարձ պաշտպանություն ապահովելու համար։ Միևնույն ժամանկ՝ երկիրը կասեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի բոլոր գործողություններին՝ ազդարարելով դաշինքից փաստացի դուրս գալու մասին։

Աշխարհագրությունը շարունակում է որոշիչ գործոն մնալ Հայաստանի անվտանգության հաշվարկներում։ Երկիրը շրջապատված է բարդ և անկայուն հարևանությամբ, որը սահմանակից է մրցակից Ադրբեջանին, պատմական հակառակորդ Թուրքիային, պատերազմից տուժած Իրանին և Վրաստանին։

ԵՄ-ի հետ գործընկերություն

ԵՄ-ը և Հայաստանը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում անվտանգությունը կենտրոնական տեղ է զբաղեցրել բազմաթիվ գլուխներում։

Տեքստը ներառում է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում «ոչ մահացու» պաշտպանական միջոցների տեսքով օգնության համար նախատեսված երկու 30 միլիոն եվրոյի փաթեթներ, որոնք ուղղված են Հայաստանի դիմադրողականության ամրապնդմանը և նրա զինված ուժերի փոխգործունակության բարելավմանը։ Համատեղ եզրակացությունը նաև ընդգծում է Հայաստանի շահագրգռվածությունն իր ռազմական և քաղաքացիական կրթական հաստատությունները Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ կապելու հարցում և ձգտում է ընդլայնել համագործակցությունը կիբերպաշտպանության և հիբրիդային սպառնալիքների ոլորտում։

Այն նաև ողջունում է գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ տեղեկատվության անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը՝ ԵՄ պատժամիջոցների շրջանցումը կանխելու և խափանելու համար համագործակցությունը խորացնելու պարտավորությունների հետ մեկտեղ։

Ֆրանկո-իտալական մրցակցություն Կովկասում

ԵԽԽՎ գագաթնաժողովից հետո Երևանը նաև ստորագրել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության հռչակագիր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի ժամանակ։ Համաձայնագրի նպատակն էր խթանել համագործակցությունը ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտությունների, զարգացման և նորարարության ոլորտում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը ևս Հայաստանի հետ նոր ռազմավարական գործընկերություն է ստորագրել: Համաձայնագիրը որպես հիմնական տարրեր սահմանում է պաշտպանական կարողությունների զարգացման, սահմանային անվտանգության, կիբերդիմադրողականության և հիբրիդային սպառնալիքներին արձագանքման ոլորտներում համագործակցությունը։

Իտալիան հակադիր մոտեցում է ցուցաբերել. վարչապետ Ջորջիա Մելոնին մեկնել է Ադրբեջան՝ հանդիպելու նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ԵՔՀ-ին մասնակցել է տեսակոնֆերանսի միջոցով։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ադրբեջանը և Իտալիան «ռազմական համագործակցության նոր գլուխ են բացել», որտեղ պաշտպանությունը նշվել է որպես կապերի հետագա ամրապնդման հիմնական ոլորտ։

ՆԱՏՕ-ի հետ հայացքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ աննկատելիորեն առաջ մղելով տրանսատլանտյան դաշինքի հետ ավելի խորը համագործակցությունը։

Երկկողմ բանակցությունները կենտրոնացած էին Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության, ընթացիկ բարեփոխումների և ընդլայնված կարողությունների զարգացման ու փոխգործունակության հեռանկարների վրա:

Այս հանդիպումը հաջորդել է մեկ այլ հանդիպման․ 2026 թվականի ապրիլի 20-21-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ, դեսպան Քևին Համիլթոնն այցելել էր Հայաստան և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի, Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026