01 Սեպ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ զիջումների պետք է գնա Իրանը՝ ըստ Թրամփի

Ի՞նչ զիջումների պետք է գնա Իրանը՝ ըստ Թրամփի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած հնարավորությունից, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անմիջապես բացվի ազատ նավարկության համար՝ առանց որևէ սահմանափակման կամ վճարների․ գործարք կնքելու իր պայմանները նա հրապարակել է Truth Social սոցցանցում։

Թրամփի խոսքով՝ նեղուցում տեղադրված ականների զգալի մասն արդեն վնասազերծել են ԱՄՆ ռազմածովային ուժերն, իսկ մնացածը պետք է ոչնչացվեն Իրանի մասնակցությամբ։

Գրառման մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ն Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությամբ նախատեսում է ոչնչացնել Իրանի հարստացված միջուկային նյութերը, որոնք վնասվել էին 11 ամիս առաջ հասցված ավիահարվածների հետևանքով։

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ գործարքի մասին վերջնական որոշումը կընդունվի այսօր Սպիտակ տանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ