
«2024թ. հունիսի 12-ի» գործով տուժողներից մեկը, որը հայտնվել էր մեղադրյալի աթոռին, մահացել է․ պաշտպան
Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք ժողովրդի վրա կրակեցին լուսաձայնային նռնակներ, ծեծեցին, ջարդեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ ամենը հրահանգողները կամ կատարողները, այլ այդ ծանրագույն հանցանքի զոհերը՝ խաղաղ ցուցարարները։ Թվով 16 (առաջին նիստից ի վեր՝ բոլորն ազատության մեջ են). գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Եվ ահա այսօր դատական նիստում պաշտպանից տեղեկացանք, որ տղաներից մեկը՝ Կոսնտանտին Տեր-Մովսիսյանը, ապրիլի 18-ին մահացել է։
Հայաստանի արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ։
Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»,- գրել է նա։


