06 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել Վեդիի դեպքով, և, ի վերջո, ինչո՞ւ չունենք կալանավորված անձ. Քրիստինե Վարդանյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել Վեդիի դեպքով, և, ի վերջո, ինչո՞ւ չունենք կալանավորված անձ. Քրիստինե Վարդանյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Անձամբ Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկել Վեդիի դեպքով, և, ի վերջո, ինչո՞ւ չունենք կալանավորված անձ, կարծես թե դրա բոլոր հիմքերը կան. այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է։ Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, և ոչ միայն այս վարույթը։ Եվ կարճ ժամանակ հետո կլուծվի նաև խափանման միջոցի հարցը»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է եղել։ Սեռական բռնության են ենթարկվել քույրեր, սակայն ընտանիքի համաձայն՝ լիարժեք քննություն չի տարվում:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026