06 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է որոշվել վարորդական իրավունքից զրկված 19-ամյա վարորդի հարցով․ մեկնաբանում են Դատախազությունից

Ի՞նչ է որոշվել վարորդական իրավունքից զրկված 19-ամյա վարորդի հարցով․ մեկնաբանում են Դատախազությունից

3 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով. ABC Media-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

Հոդված 297-ը խուլիգանության մեղադրանք է, 342-րդ հոդվածը սահմանում էր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, իսկ 344-րդ հոդվածն առնչվում է կասեցված վարորդական իրավունքով մեքենա վարելուն։

Հիշեցնենք, որ երիտասարդը նաև տեսանյութ էր տարածել, որտեղ նա հեռուստացույցով դիտում էր վթարի մասին պատմող ռեպորտաժն ու զվարճանում, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026