06 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սեռական բռնության ենթարկված քույրերի փաստաբանը մանրամասներ է հայտնել

Սեռական բռնության ենթարկված քույրերի փաստաբանը մանրամասներ է հայտնել

Վեդիում սեռական բռնության ենթարկված երկու անչափահաս քույրերի հորեղբայրն է Ոստիկանությունում, իսկ հանցագործները վկայի կարգավիճակով են կանչվել հարցաքննության, և այժմ գտնվում են ազատության մեջ. այսօր հրավիրած ասուլիսում ասաց անչափահաս քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

«Երեխաները նույնիսկ տնից դուրս չեն գալիս, ապրում են տարբեր տներում՝ ոչ իրենց տանը»,- ասաց փաստաբանը:

Նա հավելեց, որ երեխաները վախի և տագնապի մեջ են, այս ընթացքում որևէ աջակցություն չեն ստացել պետական մարմինների կողմից՝ ո՛չ հոգեբանական, ո՛չ սոցիալական:

Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա փաստաբանն ասաց, որ մանրամասները սահմռկեցուցիչ են.«Քույրերը զննվել են գինեկոլոգի կողմից. սարսափելի է»:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է եղել։ Սեռական բռնության են ենթարկվել քույրեր, սակայն ընտանիքի համաձայն՝ լիարժեք քննություն չի տարվում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026