07 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան․ՔԿ նախագահը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

Կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան․ՔԿ նախագահը՝ Վեդիի մանկապղծության դեպքի մասին

Երբ այս գործը հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում, տրվեցին հանձնարարականներ, ակտիվացվեց քննությունը, և բազմաթիվ վկաներ ու ապացույցներ ձեռք բերվեցին, որոնք, իմ գնահատմամբ, արդեն իսկ բավարար էին, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի․այսօր ԱԺ-ում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Վեդիում մանկապղծության դեպքին, երբ սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր։

Նա նշեց, որ արդեն այսօր ներկայացվել է միջնորդություն, որպեսզի խափանման միջոց կալանքն ընտրվի։

«Չեմ կարող կանխագուշակել կամ կանխազգալ, թե դատարանն ինչ որոշում կարող է կայացնել, բայց, այնուամենայնիվ, նշեմ, որ այս առումով քննության լրիվությունն ու օբյեկտիվությունը պարտադիր կապահովվի։ Մենք բազմաթիվ հանգամանքներ նաև կպարզենք, ոչ միայն, թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև դրան նախորդող ժամանակահատվածում ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել, խնամակալության, հոգաբարձության մարմինները, ուսումնական հաստատությունները․․․ Բոլոր հանգամանքները կպարզենք»,- ասաց նա։

ՔԿ նախագահը խնդրեց, որ այս հարցը, որը «զուտ մաքուր իրավական բնույթի է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել»։

«Դեպքը կոծկելու, թաքցնելու և ինչ-որ այլ նպատակ չի կարող լինել և չէր էլ կարող լինել»,- նշեց նա։

Ավելի վաղ ABC Mediaին Դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2 անձի նկատմամբ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026