18 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների ծեծի միջադեպով ձերբակալված կա․ ՆԳՆ

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների ծեծի միջադեպով ձերբակալված կա․ ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ․ հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Քաղաքացին կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ