04 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիսիանում աղքատություն է, մարդիկ անգամ անասնապահությամբ չեն զբաղվում․ Կարապետյան

Սիսիանում աղքատություն է, մարդիկ անգամ անասնապահությամբ չեն զբաղվում․ Կարապետյան

Սիսիանում զանգվածային աղքատություն է, մարդիկ այնտեղ դադարել են անգամ անասնապահությամբ զբաղվել․ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, օրեր առաջ Սիսիանի գյուղերից Անգեղակաթում ասել էր, թե իրենցից առաջ մեկ էլ Բրեժնևի ժամանակ է այդտեղ ասֆալտ արվել։

«Սիսիանի տարածաշրջանում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում։ «Ուժեղ Հայաստանն» ունի ծրագիր Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի համար։ Այսօր երեկոյան լինելու ենք այնտեղ ու պատմելու ենք դրանց մասին»,- նշեց Կարապետյան։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026