11 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն ցանկանում է առաջիկա տարիներին հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից

Նեթանյահուն ցանկանում է առաջիկա տարիներին հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի, որ Իսրայելը հաջորդ 10 տարիների ընթացքում կկարողանա հրաժարվել ԱՄՆ ռազմական աջակցությունից, քանի որ երկիրը ձգտում է ամրապնդել կապերը Պարսից ծոցի երկրների հետ․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Նեթանյահուին։

«Ցանկանում եմ զրոյի հասցնել ամերիկյան ֆինանսական աջակցությունը՝ մեր ունեցած ռազմական համագործակցության ֆինանսական բաղադրիչը», – ասել է Նեթանյահուն CBS News-ի «60 րոպե» հաղորդման եթերում։

Նա նշել է, որ Իսրայելն ԱՄՆ-ից տարեկան ստանում է մոտ 3.8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։

ԱՄՆ-ն համաձայնել է 2018-2028 թվականներին Իսրայելին տրամադրել ընդհանուր առմամբ 38 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ Նեթանյահուն, սակայն, նշել է, որ ԱՄՆ-Իսրայել ֆինանսական հարաբերությունների վերագործարկման համար ճիշտ ժամանակն է։

«Չեմ ցանկանում սպասել հաջորդ Կոնգրեսին․ ցանկանում եմ հիմա սկսել»,- ասել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026