11 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն․ ՆԳ նախարար

6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը․ այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝  ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

«Առաջինը՝ 16 տարին լրացած անձանց համար նախատեսում ենք նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։ Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար, գործարքների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա նաև հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել»,-ասաց նախարարը։

6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար բնականաբար ծննդյան վկայականն է, որ դիտարկվելու է որպես անձը հաստատող փաստաթուղթ:

«Ներկայում քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց, կարծում եմ՝ Կառավարության այս ճկուն քաղաքականությունը թույլ կտա մեզ հանրային ծառայությունների ոլորտում և առհասարակ անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում ունենալ շատ ավելի ինստիտուցիոնալ կառուցվածք որպես այդպիսին։ Փաստեմ, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը, այս օրենքի տրամաբանությանը համապատասխան, համապատասխանելու են Քաղավիացիայի միջազգային կազմակերպության 93.03 ստանդարտին»,- ասաց նա։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026