
Կրակողը, տեսնելով, որ վրիպել է, վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ ստահակը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի․ գրում է shamshyan.com-ը։
«Նույն օրը մահացածի մարմինը անհայտ անձանց կողմից տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխողները հեռանում են։
Տեղում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ և քրեական ոստիկաններն ու Էրեբունու քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։ Մինչ մահացածի վերաբերյալ տեղեկություններ էին տարածում, թե իբրև նա կամ հանկարծամահ է եղել, կամ վրաերթի է ենթարկվել, Էրեբունու քննիչները տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ միտումնավոր սպանություն և հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Տավուշի մարզում վթարի է ենթարկվել այն «Mercedes»-ով, որով մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, իսկ մինչ այդ ստահակը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն է, «Mercedes GLE»-ով գալիս է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսնում է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջնում է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակում։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստում է «Mercedes GLE»-ն, հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, որից հետո դիմում է փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն»,- գրում է լարտավմիջոցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


