12 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտոնական հարցում է ուղարկվել Վրաստան․ ՊԵԿ-ը՝ Սադախլոյի անցակետում առգրավված նյութի մասին

Պաշտոնական հարցում է ուղարկվել Վրաստան․ ՊԵԿ-ը՝ Սադախլոյի անցակետում առգրավված նյութի մասին

Պետական եկամուտների կոմիտեն ԶԼՄ-ներում հրապարակված՝ Վրաստանի իրավապահ մարմինների՝ Սադախլո մաքսային անցակետում առգրաված թմրամիջոցի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ ներկայացրել է պարզաբանում․

«Նշված կաուստիկ սոդան նախքան Հայաստանի Հանրապետությունից Վրաստան տեղափոխվելը՝ ՀՀ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենայով, որի քաշը եղել է շուրջ 21 000 կիլոգրամ։ Բեռնատար ավտոմեքենաներն ապրանքներով հանդերձ, ՀՀ մուտքի և ելքի ժամանակ սահմանային անցման կետերում ենթարկվել են ռենտգեն զննության։ Նաև Երևան քաղաքի մաքսային հսկողության գոտում դրանում առկա ապրանքները, որոնք եղել են ավելի քան 800 պարկ, ենթարկվել են տեսազննման և դրանցից պատահականության սկզբունքով կատարվել են նմուշառումներ, որոնք ՊԵԿ մաքսային մարմնի կողմից ենթարկվել են ստուգման, սակայն օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվել։ Հարկ ենք համարում նշել, որ կաուստիկ սոդան և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից, քանի որ դրանք միանման են։

Նախքան բեռնատարի՝ ՀՀ տարածքը լքելը, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից համագործակցության կարգով Վրաստանի մաքսային մարմնին հայտնվել է, թե ինչպիսի բեռ պետք է տեղափոխվի Վրաստան, որի վերաբերյալ երկու կողմերի միջև տեղի են ունեցել բեռի հնարավոր ռիսկայնության վերաբերյալ քննարկումներ։

Միաժամանակ, հայտնաբերման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով` պաշտոնական հարցում է ուղարկվել Վրաստանի համապատասխան մարմնին»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026