
Սինգապուրցի տղամարդն ավելի քան 1000 անգամ զանգահարել է ոստիկանություն ու լռել
Ապրիլի 21-28-ը ոստիկանություն ավելի քան 1000 «լուռ» զանգ կատարած սինգապուրցի տղամարդուն մեղադրանք է առաջադրվել պետական ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտելու համար․ գրում է The Strait Times-ը:
37-ամյա Ֆու Ջիա Հոնը, որը մայիսի 13-ին ներկայացել է շրջանային դատարան, զանգահարել է Յիշուն, Բեդոկ, Գեյլան և Ան Մո Կիո ոստիկանական բաժանմունքներ․ բաժանմունքներից յուրաքանչյուրը ստացել է 24-425 «լուռ» զանգ։
«Իր ինքնությունը թաքցնելու համար Ֆուն ձեռնարկել է մանրակրկիտ միջոցներ, այդ թվում՝ զանգեր կատարելու համար օգտագործել է օտարերկրյա հեռախոսահամար»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։
Դատարանի որոշմամբ՝ Ֆուն պետք է անցնի հոգեկան առողջության բուժզննում․ նրա գործը դատարանում կրկին կքննվի մայիսի 26-ին։


