13 Մայ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքն անընդհատ փորձում է ներխուժել այն երկրներ, որոնք ավանդաբար գտնվել են Ռուսաստանի ազդեցության ոլորտում․ դիվանագետ

Արևմուտքն անընդհատ փորձում է ներխուժել այն երկրներ, որոնք ավանդաբար գտնվել են Ռուսաստանի ազդեցության ոլորտում․ դիվանագետ

Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին ТАСС-ի հետ զրույցում նշել է, որ Արևմուտքն անընդհատ փորձում է ներխուժել այն երկրներ, որոնք ավանդաբար գտնվել են Ռուսաստանի ազդեցության ոլորտում։

«Հայաստանը սպառնում է դառնալ նոր օջախ, ինչպես Ուկրաինան։ Այդ երկրում դեսպանի իմ փորձից ելնելով՝ ես տեսնում եմ ուկրաինացման ռիսկ», – նշել է դիվանագետը, որը 2007-2011 թվականներին գլխավորել է Իտալիայի դիվանագիտական առաքելությունը Երևանում։

«2018 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, Հայաստանը հեռանում է եվրասիական դաշինքից և մոտենում Եվրոպային։ Սակայն սա բնակչության ինքնուրույն որոշման արդյունք չէր. դա արտաքին միջամտության և արտաքին ազդեցության, մասնավորապես՝ եվրոպական ազդեցության արդյունք է», – նշել է գործակալության աղբյուրը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026