
«Պտուղ չի մնացել, ամեն ինչ հողին է հավասարվել»․ ուժգին անձրև ու կարկուտ՝ Ալավերդիի գյուղերում
Այսօր՝ մայիսի 13-ին, կեսօրից հետո ուժին անձրև և կարկուտ է տեղացել Ալավերդիի շրջանի որոշ բնակավայրերում։
ABC Media-ին լուսանկարներ և տեսանյութեր են տրամադրել Ջիլիզա գյուղից։ Տեղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ հորդառատ անձրևի ժամանակ մոտ 20 րոպե անդադար կարկուտ է եկել ու մեծ վնասներ հասցրել։
«Բացի այն, որ հողին է հավասարեցրել նոր-նոր դուրս եկած սածիլները, մեծ վնաս է տվել նաև ծառերին․ պտուղ գրեթե չի մնացել»,- ասաց մեր զրուցակիցը։
Տեսանյութերն՝ այստեղ։


