
Փաշինյանին ամեն պատի տակ պետք է ասվի, որ նա դավաճան է, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի առաջ ստանձնած խոստումները․ Իշխան Սաղաթելյան
Եթե Երևանում ընտրարշավի ժամանակ ամեն ծառի ու թփի տակ որևէ քաղաքացի Փաշինյանին մոտենալու հասանելիություն է ունենում, փոխանցում է հետևյալը՝ «Դու հայրենիք հանձնած, Արցախ ծախածի մեկն ես, և վերարտադրվում ես, որ ի՞նչ անես, հիմա՞ ինչը հանձնես»․ այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը։
«Ես ողջունում եմ բոլոր այդ քաղաքացիներին, և դա պետք է շարունակվի։ Նրան ամեն պատի տակ պետք է ասվի, որ նա դավաճան է, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի առաջ ստանձնած խոստումները»,-ասաց նա։


