14 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Իսրայել Կաց

Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Իսրայել Կաց

Անհրաժեշտության դեպքում Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ մնացած սպառնալիքները չեզոքացնելու համար․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Զոհվածների հիշատակի արարողության ժամանակ Կացը պնդել է, թե «առաքելությունը դեռ ավարտված չէ», և անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը այլևս չներկայացնի սպառնալիք Իսրայելի, ամերիկյան ուժերի և ողջ «ազատ» աշխարհի համար։

«Ինչպես արդեն ասել եմ, մենք պատրաստ ենք այն սցենարին, որ շուտով կրկին ստիպված կլինենք գործել՝ այդ նպատակների իրագործումն ապահովելու համար», – ընդգծել է նախարարը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026