15 Մայ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չլինի՞՝ ՔՊ-ի պաստառի վրա ինչ-որ բան գրած կնոջը 72 ժամով ձերբակալել են․ փաստաբանն ահազանգում է

Չլինի՞՝ ՔՊ-ի պաստառի վրա ինչ-որ բան գրած կնոջը 72 ժամով ձերբակալել են․ փաստաբանն ահազանգում է

Այսօր` ժամը 12:10-ին, հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար. Facebook-ի իր էջում գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։ Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս, և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս։

Հետո դարձավ անհասանելի ու այդպես էլ չզանգահարեց։ Ես էլ զանգում եմ՝ մինչև հիմա անհասանելի է։ Տեղեկություն ունեցողներին խնդրում եմ ինձ տեղյակ պահել ․ չլինի՞, թե քաղաքացուն 72 ժամով ձերբակալել են, ու մնացել է մենակ»,- նշում է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026