
Բարի գալուստ Իսրայել․ իսրայելցի պաշտոնյան հրապարակել է տեսանյութ՝ ինչպես են դաժան վարվում պաղեստինամետ ակտիվիստների հետ
Բարի գալուստ Իսրայել․ գրել է Իսրայելի ազգային անվտանգության ղեկավար Բեն Գվիրը՝ հրապարակելով տեսանյութ, թե ինչպես են ծնկի բերում պաղեստինամետ ակտիվիստներին ու նրանց հետ դաժան վարվում։
Այս արարքը քննադատել է Իսրայելի ԱԳ նախարարը։
«Դուք Իսրայելի դեմքը չեք։ Դուք այս ամոթալի արարքով դիտավորյալ վնաս եք հասցրել մեր պետությանը, և ոչ առաջին անգամ։ Դուք խաթարել եք բազմաթիվ մարդկանց հսկայական, պրոֆեսիոնալ և հաջողված ջանքերը՝ սկսած Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներից մինչև Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ և շատ ուրիշներ»,-գրել է Գիդեոն Սաարը։


