20 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեսաուղերձում կուբացիներին «նոր ուղի» է առաջարկել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեսաուղերձում կուբացիներին «նոր ուղի» է առաջարկել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հատուկ տեսաուղերձում կուբացիներին «նոր ուղի» է առաջարկել՝ Վաշինգտոնի կողմից կղզու նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ քրեական մեղադրանքի առաջադրումից մի քանի ժամ առաջ․ գրում է Euronews-ը։

ABC News-ի փոխանցմամբ էլ՝ 94-ամյա Կաստրոյի դեմ մեղադրանքները կապված են 1990-ականներին միգրանտներին մարդասիրական օգնություն տեղափոխող երկու ինքնաթիռների խոցման միջադեպի հետ, որի հետևանքով զոհվել է 3 ամերիկացի օդաչու։

Իսպաներեն դիմելով կուբացի ժողովրդին՝ Ռուբիոն մեղադրել է երկրի կոմունիստական ​​ղեկավարությանը գողության, կոռուպցիայի և ճնշումների համար։

«Նախագահ Թրամփը նոր ուղի է առաջարկում ԱՄՆ-ի և նոր Կուբայի միջև․ նոր Կուբա, որտեղ դուք կունենաք իրական հնարավորություն ընտրելու, թե ով է կառավարելու ձեր երկիրը և քվեարկելու նրանց փոխարինելու օգտին, եթե նրանք լավ չկատարեն իրենց աշխատանքը», – ասել է Ռուբիոն, որի ծնողները կուբացի ներգաղթյալներ էին։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Հավանայի միջև լարվածությունը սրվել է վերջին ամիսներին, երբ ամերիկյան զորքերը ռազմական գործողության միջոցով տապալեցին Կուբայի դաշնակից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ապա էներգետիկ շրջափակում սահմանեցին արդեն իսկ տնտեսապես դժվարին վիճակում գտնվող կղզու նկատմամբ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026