
Բրիտանական Radio Caroline ռադիոկայանը սխալմամբ հայտնել է Չարլզ III-ի մահվան մասին
Բրիտանական Radio Caroline ռադիոկայանը սխալմամբ հայտնել է Չարլզ III-ի մահվան մասին․ հայտնում է The Independent թերթը։
Կեղծ լուրը հայտնելուց հետո ռադիոկայանը 15 րոպե դադարեցրել է հեռարձակումը։ Այնուհետև եթեր են վերադարձել հաղորդավարները և ներողություն խնդրել սխալի համար՝ պնդելով, որ հայտարարությունը «համակարգչային սխալի» պատճառով է եղել:


