20 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք իրավունք չունենք լինել թույլ, ինչպես հիմա ենք, և իրավունք չունենք լինել աղքատ, ինչպես հիմա ենք․ Սամվել Կարապետյան 

Մենք իրավունք չունենք լինել թույլ, ինչպես հիմա ենք, և իրավունք չունենք լինել աղքատ, ինչպես հիմա ենք․ Սամվել Կարապետյան 

Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, մենք հատուկ գոտի ենք ստեղծելու, հատուկ համալսարաններ ենք ստեղծելու, ամենալավ կադրերն ենք պատրաստելու ոչ միայն արհեստական բանականության, այլև ամբողջ թվային տեխնոլոգիաների զարգացման համար։ Դրան կից՝ կառուցվելու են ձեռնարկություններ․ այսօր իր առանձնատան բակում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Դա մենք իրոք գիտենք՝ ոնց ենք անելու, գիտենք՝ ում հետ ենք անելու։ Դա մեր 300․000 աշխատատեղերի ստեղծման գլխավոր բազաներից մեկն է լինելու։ Քանի որ մենք ունենք իրոք շատ ուժեղ երիտասարդություն, գիտակից երիտասարդություն, ու քանի որ դա շատ բարձր վարձատրվող աշխատանք է, մենք ամեն ինչ անելու ենք, որ գնանք բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Մենք իրավունք չունենք լինել թույլ, ոնց որ հիմա ենք, և իրավունք չունենք լինել աղքատ, ոնց որ հիմա ենք»,- ասաց Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ պետք չէ հույսը դնել միայն Հայաստանի պոտենցիալի վրա։

«Մենք հույսներս դնելու ենք մեր Սփյուռքի պոտենցիալի վրա, մենք հույսներս դնելու ենք միջազգային արդեն հաջողված խոշոր կառույցների վրա, բոլոր բնագավառներում մենք ունենալու ենք լուրջ խորհրդատվական կազմակերպություններ, որոնք մեզ օգնելու են մեր երկիրը շատ արագ այս աղքատ վիճակից հանել»,- ասաց նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026