21 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ Հայաստան 300.000 ադրբեջանցիների գալու մասին

Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ Հայաստան 300.000 ադրբեջանցիների գալու մասին

Սրիկայություն է նման բան ասելը․ այսօր ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստան 300.000 ադրբեջանցիների գալու մասին հարցին ի պատասխան։

«Ընդհանրապես նման բան չի քննարկվել, չի քննարկվում և չի էլ քննարկվելու։ Սո՛ւտ է, նման բան ասողն էլ սրիկայություն է անում»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և վերջին շրջանում Ռուսաստանից հնչող հայտարարություններին, Արարատ Միրզոյանն ասել է․ «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ և՛ երկկողմ, և՛ ԵԱՏՄ շրջանակում մեր բնականոն, մտերիմ գործընկերային հարաբերությունների պահպանման հարցում»։

«Մենք հասկանում ենք, որ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ հնարավոր չէ, երկու տարբեր տնտեսական կառույցներ են, և երբ պահը գա, երբ պետք է կայացնենք որոշումը՝ այստեղ, թե այնտեղ, մենք այդ որոշումը կկայացնենք»,- հավելել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026