22 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը զրուցել է Պաղեստինի փոխնախագահի հետ

Լավրովը զրուցել է Պաղեստինի փոխնախագահի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող վիճակը Պաղեստինի փոխնախագահ Հուսեյն Շեյխի հետ. հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Զրույցի ընթացքում քննարկվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող վիճակը՝ շեշտը դնելով Գազայի հատվածում կայուն հրադադարի ապահովման և անկլավի՝ գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների արագ մեկնարկի, նաև Արևմտյան ափում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության վրա», – նշված է հաղորդագրության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026