
Ի՞նչ են պատմել Իսրայելում բռնության ենթարկված ակտիվիստները
Իսրայելի կողմից ձերբակալված երկու պաղեստինամետ իտալացի ակտիվիստներ վերադարձել են հայրենիք և պատմել, որ իրենց ծեծել և վատ են վերաբերվել. գրում է Al Jazeera-ն։
Ակտիվիստներից մեկը պատմել է, որ ապրել էր իր կյանքի «ամենաերկար վայրկյանները», երբ ուժային կառույցների աշխատակիցները զենք էին ուղղել կալանավայրում գտնվող ակտիվիստների վրա։ Մյուս ակտիվիստի խոսքով՝ իսրայելցի զինվորները հարվածել են իր ոտքերին և դեմքին։
Իսրայելի բանտային ծառայության ներկայացուցիչ Զիվան Ֆրեյդինը, սակայն, հայտարարել է՝ մեղադրանքները «կեղծ են և լիովին զուրկ են փաստական հիմքերից»։
Հիշեցնենք՝ երեկ Իսրայելի ազգային անվտանգության ղեկավար Բեն Գվիրը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես են ծնկի բերում պաղեստինամետ ակտիվիստներին ու դաժան վարվում նրանց հետ։

