
ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով շահագործելու փորձ է․ Պետդումայի խոսնակ
ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով շահագործելու փորձ է․ գրում է ТАСС-ը։
«ԵԱՏՄ-ում մնալու Փաշինյանի ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական նպատակներով շահագործելու փորձ է, ինչի արդյունքում արդեն իսկ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2.5 անգամ», – նշել է նա։


