22 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն է վարում՝ ցինիկորեն շահագործելով առաջարկած հնարավորությունները․ Վոլոդին

Փաշինյանը ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն է վարում՝ ցինիկորեն շահագործելով առաջարկած հնարավորությունները․ Վոլոդին

Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է, բայց Ռուսաստանը չի կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին․ հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ռուսաստանը միշտ օգնության է հասել հայ ժողովրդին։ Մեր վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։ Միևնույն ժամանակ՝ մենք պետք է որոշում կայացնենք։ Մենք չենք կարող շարունակել լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին», – գրել է Վոլոդինը։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն է վարում՝ ցինիկորեն շահագործելով Ռուսաստանի առաջարկած հնարավորությունները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026