
Իրանում մահացել է Ադրբեջանի հյուպատոսը․ մանրամասներ
Իրանի Թավրիզ քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Ռամիլ Իմրանովը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ վթարը տեղի է ունեցել Ջուլֆա-Թավրիզ մայրուղու վրա՝ Մարանդ քաղաքի մոտակայքում։
Դիվանագետը ծառայության մեջ էր և վարում էր վթարի մասնակից մեքենան։


