25 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալեքսանդր Վուչիչը հայտնել է հնարավոր հրաժարականի մասին

Ալեքսանդր Վուչիչը հայտնել է հնարավոր հրաժարականի մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտնել է, որ շուտով կարող է հրաժարական տալ։ Նրա խոսքերը փոխանցում է N1 հեռուստաալիքը։

«Հնարավոր է՝ ես շուտով հրաժարական ներկայացնեմ»,- ասել է նա։

Վուչիչը նաև հայտարարել է, որ հունիսի 26-ից 28-ը կկայանա իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցության նիստը։ Նա նշել է, որ այս իրադարձություններից հետո սերբ քաղաքացիներին ուղղված ուղերձներն ավելի կարևոր կլինեն, քան մասնակիցների թիվը։

Վուչիչի երկրորդ նախագահական ժամկետը լրանում է 2027 թվականի գարնանը։

Նշենք, որ վերջին ամիսներին Սերբիայում քաղաքական իրավիճակը լարված է. երկրում անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում են Վուչիչի հրաժարականը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026