15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավոր

Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավոր

Հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են, որ Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ գրել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայությունը։

Նշեմ, որ մինչ այժմ նույն տնտեսվարողները որևէ նման խնդրի չեն բախվել, արտահանվող պտուղ-բանջարեղենը համապատասխանել է բոլոր նորմերին։

Վերջիններս ահազանգում են, որ անակնկալի են եկել նման որոշումից, և ելակը չիրացնելու դեպքում հսկայական վնասներ են կրելու։

Շուտով կեռասը ևս պետք է արտահանվի, և տնտեսվարողներն ունեն մտավախություն, որ նույն որոշումը կարող է կայացվել իրենց հանդեպ նույնպես։

Ակնհայտ է, որ այս դեպքը ևս պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։ Բազմիցս զգուշացրել ենք, որ այն պայմաններում, երբ մեր գյուղմթերքի զգալի մասը իրացվում է ռուսական և ԵԱՏՄ շուկաներում, անթույլատրելի են հարաբերությունները վնասող արտահայտություններն ու քայլերը։

Էկոնոմիկայի նախարարը, որն ասում էր՝ կգտնենք այլընտրանքային շուկաներ, հենց այս պահին ի՞նչ է առաջարկում ելակ արտահանողներին։

Սրանց համար քաղաքականությունը արկածախնդրությունների դաշտ է։ Մինչդեռ, ահռելի վնասներ է կրում մեր տնտեսվարողը, մեր քաղաքացին։

Հաշվի առնելով արդեն իսկ տեսանելի տնտեսական աղետը՝ լիահույս եմ, որ մեր հայրենակիցները հունիսի 7-ին կկատարեն ճիշտ ընտրություն»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026