26 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը՝ Ռուսաստանի սահմանի մոտ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը կորցրել է GPS ազդանշանը՝ Ռուսաստանի սահմանի մոտ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին տեղափոխող Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը անցյալ շաբաթ ստիպված է եղել օգտագործել այլ նավիգացիոն համակարգ, քանի որ GPS ազդանշանը անհասանելի է եղել երեք ժամ տևած թռիչքի ընթացքում․ գրում է BBC-ին։

Ազդանշանը, հավանաբար, խլացվել է այն ժամանակ, երբ Հիլին վերադառնում էր Էստոնիայից՝ բրիտանացի զինվորականներին այցելելուց հետո՝ ռուսական սահմանի մոտ։

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդագրությունների փոխանցմամբ՝ միջադեպի հետևում կանգնած է Ռուսաստանը։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը նշել է․ «Սա Ռուսաստանի կողմից անխոհեմ միջամտություն է, բայց Թագավորական օդուժը լավ պատրաստված է նման գործունեությանը հակազդելու համար»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026